Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Կհարձակվի՞, արդյոք, ԱՄՆ-ը Սիրիայի վրա

Կհարձակվի՞, արդյոք, ԱՄՆ-ը Սիրիայի վրա
19.10.2013 | 11:57

Ինչպե՞ս է վարվում ԱՄՆ-ը Սիրիայի հետ։ Ի՞նչ իրավիճակ է։ Կարող եմ նույնիսկ ավելի սրել հարցը` կհարձակվի՞, արդյոք, ԱՄՆ-ը Սիրիայի վրա։

Կարծում եմ` կհարձակվի, որովհետև հայտնվել է որոշակի աշխարհաքաղաքական տրամաբանության տիրույթում, որից խույս տալ չի կարող, հնարավոր տարբերակ չունի։
Իսկ ի՞նչ է նշանակում հարձակվել Սիրիայի վրա։ Դա մի պետության դեմ ուղղված պատժիչ գործողության հրապարակային ակտ է, որը համարձակվել է չլսել նրան, չկատարել նրա հրահանգները և այլն, և այլն։ Աջակցություն իր իսկ սեփական ուժերին, որովհետև «Ալ-Քաիդան» ԱՄՆ-ի վաղուց հայտնի ոչ կանոնավոր ստորաբաժանում է, որը կռվել է դեռ Աֆղանստանում ¥Ֆրանսիայի օտարերկրյա լեգեոնի նման¤։ Այդ ուժերը վաղուց են Սիրիայում, վաղուց են կռվում, սակայն նրանց մոտ դա չի ստացվում առանց ԱՄՆ-ի հիմնական ուժերի աջակցության` առանց ավիացիայի, առանց ծովային ուժերի, առանց հրթիռների... Այսինքն, ոչ կանոնավոր զորամասերը չկարողացան լուծել սիրիական կառավարության դեմ ուղղված պատժիչ գործողության խնդիրը։ Համապատասխանաբար, այդ պատժիչ գործողությանն անցնելու համար էլ ԱՄՆ-ը իրեն հատուկ մի ստանդարտ պատմություն է սարքել։
Հիշենք, թե Հիտլերն ինչպես սկսեց երկրորդ համաշխարհայինը. Լեհաստանի վրա հարձակումով։ Խստագույնս գաղտնի մշակվել էր «հիմլեր» գործողությունը, որին համապատասխան բեմադրվել էր իբր լեհ զինվորների ու սպաների հարձակում գերմանական սահմանամերձ Գլյայվիցե ¥Գլիվիցե¤ փոքր քաղաքի ռադիոկայանի վրա։ Իրականում դրանք լեհական զինվորական համազգեստով էսեսականներ ու գերմանական բանտերից հանված քրեական հանցագործներ էին։ Այդ սադրանքի նպատակն էր Լեհաստանի վրա բարդել պատերազմի սանձազերծման պատասխանատվությունը։ Դա զուտ սադրանք էր։ Ճիշտ նման սադրանք է հիմա քիմիական զենքի կիրառումը։ Դարձյալ այդ ամենը պատահական չէ, որովհետև նման բաների համար առիթներ են պետք։ Ամերիկացիներին չի հաջողվում հասնել միաբևեռ աշխարհի և ապահովել իր գերակայությունը, ուրեմն և դոլարն ու իր բարձր կենսամակարդակն աշխարհում` առանց պատժիչ գործողությունների, առանց զանգվածային գնդակահարությունների, զանգվածային սպանությունների։ Հիտլերին էլ չէր հաջողվում։ Նա այդ բանն այն պատճառով չէր անում, որ «էն գլխից» մարդկության թշնամի էր, այլ որովհետև նրան այդ բանին էր մղում քաղաքական տրամաբանությունը։ Ոտք դնելով այդ տրամաբանության ճանապարհին, նա անցնում էր տեռորի, որովհետև եթե տեռորը պարտադիր չէր ֆրանսիացիներին կամ իտալացիներին հնազանդ պահելու համար` կախված նրանց առանձնահատկություններից, ապա ռուսների, արաբների, ուրիշ շատ շատերի համար, այդ թվում մերձավորարևելյան երկրներում, առանց տեռորի ժողովրդին անհնար է հնազանդ պահել։ Դա կապված է այդ ժողովուրդների, այդ ազգերի ձևավորման պատմական, մշակութային տրամաբանության հետ։ Դա, ընդգծում եմ, լիովին վերաբերում է նաև մեզ։
ՈՒստի, հիշեցնեմ. 2012 թ. հունվարի 30-ին ԱՄՆ-ի նախագահ Օբաման Սպիտակ տանն ընդունեց Վրաստանի նախագահ Սաակաշվիլուն։ Վաշինգտոնում Օբամայի ու Սաակաշվիլու հանդիպումը լավագույն վկայությունն է այն բանի, որ Իրանի դեմ պատերազմը սարերի հետևում չէ։ ԱՄՆ-ի նախագահը երկար ժամանակ չէր ընդունել Վրաստանի իր պաշտոնակցին, բայց հիմա նա ակնհայտորեն պետք էր եկել Օբամային` երես առ երես քննարկելու Վրաստանի տարածքի, մասնավորապես Թբիլիսի-Քութայիս ավտոմայրուղու օգտագործման հարցերը Իրանի դեմ առաջիկա պատերազմական գործողությունների ընթացքում։ Այսպես կոչված, բետոնե ավտոմայրուղին, որ ամերիկացիներն են կառուցել առանց վրացի բանվորների մասնակցության ¥ապագա թռիչքուղու երկայնքով բոլոր անհրաժեշտ շինություններով հանդերձ¤ արդեն շահագործման է հանձնվել։ Այն լիովին պատրաստ է Իրանի դեմ առաջիկա պատերազմական գործողությունների ժամանակ օգտագործվելու որպես ամերիկյան ռազմափոխադրական ինքնաթիռների թռիչքավայրէջքային գոտի։ Իսկ որ կառուցված ¥այն պատրվակով, որ 2008 թ. օգոստոսին ավերած են եղել ռուսական տանկերը¤ «գոմերն» ու մյուս հարմարությունները իրականում անհրաժեշտ ենթակառուցվածք են` ստորգետնյա հաղորդուղիներով, որոնք կսպասարկեն ապագա թռիչքավայրէջքագոտին։ Միաժամանակ համացանցում վկայակոչումներ ու հոդվածներ են երևացել նախագահների վաշինգտոնյան հանդիպումից առաջ Վրաստանի նախկին նախագահ Շևարդնաձեի տված հարցազրույցից։ Նա լիակատար որոշակիությամբ համարում է, որ նախագահի պոստը պահպանելու համար վրացական պետության ներկա ղեկավար Սաակաշվիլին կարող է խրվել Իրանի դեմ հնարավոր պատերազմի մեջ։
Մեզ մոտ` Հայաստանում, բոլորը, կարծես, ջանում են «հետևել արձանագրությանը» և ինչ-որ երկիմաստ ակնարկներով խոսել աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Հնարավոր է, բոլոր երկրների արտգործնախարարությունների աշխատակիցներն այդպես էլ պիտի վարվեն, բայց մեզ` վերլուծաբաններիս ու քաղաքագետներիս, դա բնավ վայել չէ։ Իրավիճակն այնպիսին է, որ հազիվ թե նպատակահարմար լինի դարձյալ լռել և ամեն ինչ իրենց անուններով չկոչել։ Հնարավոր է, ինչ-որ մեկը անհարմար է զգում, բայց ումի՞ց... Աֆրոամերիկացի Օբամայի՞ց, որին նախագահի աթոռին նստեցրել են աշխարհի հայտնի ուժերը և որին ղեկավարում են նույն ամենազոր «տիկնիկավարները», ստիպելով թութակի նման կրկնել իրենց հրամցրածը։ ՈՒ նա իր հայտարարություններն անելիս և իր խելահեղ պահանջները ներկայացնելիս ոչ ոքից չի ամաչում։
Այդ, մեղմ ասած, ոչ այնքան խելամիտ մարդը պահանջում է, օրինակ, որ Սիրիայի նախագահն անմիջապես հեռանա։ Ի՞նչ հիմք այս պահանջը։ Չէ՞ որ Նոբելյան մրցանակի այդ վայ-դափնեկիրը պատրաստ է աշխարհը աղետի հորձանուտը նետել։ Այդ բանն են ուզում նաև նրա խորհրդականները, և կասկածից վեր է, որ Իրանի դեմ պատերազմի արկածախնդրության մեջ նրանց ջանքերով կներքաշվեն այլ երկրներ։ Բայց չէ՞ որ գրոշ չարժեն ամերիկյան և այլ հետախուզությունների բոլոր հավաստիացումներն այն մասին, թե ինչ են իրենք, իբր, «գտել» Սիրիայում և Իրանում։ Բոլորս էլ հիշում ենք, թե ինչպես էր ամբողջ աշխարհը ամերիկացիների հանգով պնդում, թե Իրաքում մեծ քանակությամբ մանրէական զենք կա։ Է, կա՞ր... Իրաքի ջախջախումից հետո այնտեղ ոչ մի գրամ չգտան այն նյութերից, որոնց մասին ԱՄՆ-ն ու նրա արբանյակները խոսում էին աշխարհով մեկ։ Զարմանալի է, որ Օբաման անգամ պատկերացում չունի, թե Իրանի դեմ պատերազմի դեպքում ինչ է սպասում ոչ միայն իրեն ու Ամերիկային, այլև ամբողջ արևմտյան աշխարհին։ Իսկ ինչ կգա Իսրայելի՛ գլխին, եթե նա առաջինն սկսի Սիրիայի կամ Իրանի ռմբակոծությունը։ Այնտեղ, ի՞նչ է, նո՞ւյնպես գլուխները կորցրել են և չեն հասկանում, որ անգամ իրենց ունեցած ատոմային ռումբը իրենց պետությունը չի փրկի ոչնչացումից։
Այսօր, հերթական անգամ, Վրաստանում իրավիճակն արհեստականորեն գրգռում են Ռուսաստանի դեմ, մինչդեռ վրացական կառավարությունը պետք է մտածի իր երկրի ապագայի, իր ժողովրդի մասին։ Չէ՞ որ Իրանի գվարդիայի` իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի տեղակալ Հոսեյն Սալամիի հայտարարությունը, թե «Իրանը կհարվածի իր դեմ ռազմական ագրեսիայի մասնակից ցանկացած երկրի», բնավ էլ դատարկ խոսքեր չեն։ Գեներալն ուղղակի ասել է, որ ցանկացած պետություն, որի տարածքից ռազմական հարված կհասցվի Իրանին, անհապաղ գրոհի կենթարկվի իրանական զինված ուժերի կողմից։ Այսպիսով, Թեհրանը թե՛ Պարսից ծոցի արաբական միապետություններին, թե՛ Թուրքիային, որտեղ ամերիկյան ռազմական բազաներ կան, պարզորոշ հասկանալ է տալիս, որ Իրանի դեմ ուղղված ռազմական գործողություններին իրենց ցանկացած աջակցություն հղի է պատասխան հարվածներով։ Այդ բանը պետք է հասկանան թե՛ Վրաստանում, թե՛ Ադրբեջանում։ Վերջինս, ի դեպ, զուր է հույսեր փայփայում, թե Իրանի դեմ «հաղթական պատերազմից» հետո Միացյալ Նահանգները Ադրբեջանին կտա Հյուսիսային Իրանի տարածքները, ուր էթնիկ ադրբեջանցիներ են բնակվում։ Ոչ ոք չգիտի, թե ինչ կգա Ադրբեջանի գլխին, և ինչ կմնա նրանից, քանի մասի կբաժանվի նա, և որ երկիր ճողոպրելով իր գլուխը կազատի նրա այսօրվա առաջնորդը։ Հարցերը շատ են, բայց ահա դրանց պատասխաններն առայժմ կովկասյան այդ պետությունների ղեկավարներից ոչ մեկը չի ուզում տալ։
Էլ չենք խոսում մի նորանկախ պետության` Քրդստանի հնարավոր առաջացման մասին... Այն, որ քրդերի ինքնորոշումը վաղուց սեփական պետության ստեղծում է պահանջում, ոչ ոք չի կասկածում։ Բայց միանգամայն հնարավոր է, որ դրանից օգտվում է նաև նույն ԱՄՆ-ը` հարևան պետություններում հակաիրանական ճակատ ստեղծելու համար։ Այդ նպատակով ամերիկացիները հիմա Իրաքում առաջ են քաշում երկու պետության ստեղծման գաղափարը` Իրաքի շիական պետություն և քուրդ-սուննիական համադաշնություն։ Քուրդ-սուննիական պետության նախագահի պոստում, հավանաբար, տեսնում են Բարզանիին, իսկ վարչապետի պոստում` սուննիների առավել նշանավոր որևէ ներկայացուցչի։ Այս տարբերակն արդեն պաշտպանել է նաև տարածաշրջանի մեկ այլ առաջատար պետություն` Սաուդյան Արաբիան, որն Իրանի վաղեմի հակառակորդն է և ԱՄՆ-ի բազմամյա դաշնակիցը։ Վաշինգտոնն ու «Էր-Ռիադը», վերահսկելով Իրաքի քրդերին ու սուննիադավաններին, լավ ռազմահրապարակ կստանան Մերձավոր Արևելքում իրենց ազդեցության խորացման համար։
Ինչպես տեսնում ենք, իրադարձությունները տարածաշրջանում սրընթաց են զարգանում և դրանց մասնակիցների թիվը ավելի ու ավելի է մեծանում։ Բայց այդ ամենը կօգնի՞, արդյոք, Արևմուտքին ծնկի բերելու Իրանին` ոչ ոք չի կարող դրական պատասխան տալ։ Բայց չէ՞ որ այդ ահեղ պատերազմի քուրա են նետվելու շատ ժողովուրդներ։ Այդ թվում նաև մեր երկիրը...


Դմիտրի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 17158

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ